Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան
Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան | |
---|---|
Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձանը | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Mstislav Rostropovich Monument Վիքիպահեստում |
Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան (ռուս.՝ Памятник Мстиславу Ростроповичу), հուշարձան Մոսկվայում, որը տեղադրվել է 2012 թվականին։ Հուշարձանը նվիրված է մեծանուն թավջութակահար, դաշնակահար և դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչին։ Գտնվում է Բրյուսի նրբանցքում, Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մստիսլավ Ռոստրոպովիչի քանդակը պատրաստվել է բրոնզից և տեղադրվել է գրանիտե սալիկներով դեկորացված բրոնզե պատվանդանի վրա[1]։ Երաժիշտը պատկերված է թավջութակ նվագելիս։ Տպավորություն է ստեղծվում, որ այժմ կհնչի նրա կատարմամբ երաժշտությունը։ Հեղինակի՝ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի խոսքով՝ «քանդակային հորինվածքում հաջողվել է բացահայտել երաժշտի անզուսպ էներգիան, որը նրան օգնում էր հաջողությամբ իրականացնել իր ցանկացած նախաձեռնությունը»[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ Մստիսլավ Ռոսրոպովիչը և նրա կինը՝ երգչուհի Գալինա Վիշնևսկայան, ապրել են մոտակայքում՝ թիվ 8/10 ինըհարկանի շենքում (Մոսկվայի կոմպոզիտորների տուն), Բրյուսի նրբանցքում[1]։ Այս շենքը կառուցվել էր հատուկ կոմպոզիտորների և Մոսկվայի Կոնսերվատորիայի պրոֆեսորների համար։ Այս տանն ապրել են նաև Դմիտրի Կաբալևսկին, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Լեոնիդ Կոգանը, Սվյատոսլավ Ռիխտերը[3]։
Հուշարձանի բացման արարողությունը կայացել է 2012 թվականի մարտի 29-ին։ Բացումը հարմարեցրել էին երաժշտի 85-ամյակին[3]։ Բացման արարողությանը ներկա էին այն ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը[2]։
Բացումից 5 տարի անց արձանի մոտի պուրակը ևս անվանակոչվել է Մստիսլավ Ռոստրոպովիչի անունով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Памятник Мстиславу Ростроповичу». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 2,0 2,1 «Памятник Ростроповичу в Москве в Брюсов переулке». Достопримечательности Москвы. Արխիվացված է օրիգինալից 2018-05-20-ին. Վերցված է 2018-05-19-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Памятник Ростроповичу. Укротитель эротичного инструмента».